Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի՞թե ԵԱՏՄ-ում միայն Հայաստանն է մնալու

Մի՞թե ԵԱՏՄ-ում միայն Հայաստանն է մնալու
29.11.2014 | 11:33

Ռուսական «Дождь» հեռուստաալիքը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ են եվրասիական ինտեգրմանը: «Մի՞թե միայն Հայաստանն է մնալու ԵԱՏՄ- ում՝ երկիր, որն ընդհանուր սահման անգամ չունի Ռուսաստանի հետ»՝ հարցնում է հեռուստաալիքի լրագրողը: Դիտարկման հիմքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններն են՝ նա դժգոհ է ՌԴ իշխանություններից՝ Բելառուսից ներմուծումը սահմանափակելու համար: Մոսկվայի պաշտոնական պատճառաբանությամբ՝ բելառուսական մթերքներում վտանգավոր տարրեր են հայտնաբերվել: Լուկաշենկոն Մոսկվային հիշեցնում է, որ ԵԱՏՄ-ն նախատեսում է ապրանքների, բեռների և աշխատուժի անխոչընդոտ, ազատ տեղաշարժ կառույցի երկրներում: Մինչդեռ Ռուսաստանը հայտարարել է, որ սահմանին ստուգելու է բելառուսական բեռնատարները:
Ղազախստանը դադարեցրել է էլեկտրաէներգիա մատակարարել Ռուսաստանի սահմանամերձ շրջաններին: Պաշտոնապես դա պարզաբանվում է տենգեի փոխարժեքի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկումով, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի համար վճարումները ձեռնտու չեն, մինչ այդ Ղազախստանն արգելել էր ռուսական արտադրության օղու և գարեջրի վաճառքը, որը հետո չեղարկվել էր:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ